
ՀՀ ԳԱԱ Լ․Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտում մշակում են իժերի թույնի դեմ հակաթույնի արտադրության արդիական մեթոդներ։ Աշխատանքը կատարվում է Առաջատար հետազոտությունների աջակցության մրցութային դրամաշնորհային ծրագրի շրջանակում։
Նախագծի նպատակն է Հայաստանի համար այդքան անհրաժեշտ հակաթույների, մասնավորապես՝ հակագյուրզինի ստեղծումը, արտադրության հիմնումը, և, հաջողության դեպքում, արտաքին շուկաներ արտահանումը։
Ինչպես պարզաբանեց Ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն և նախագծի ղեկավար Նաիրա Այվազյանը, ինստիտուտում երկար տարիներ աշխատում են հակաթույների ստեղծման ուղղությամբ, և արդեն կա շոշափելի արդյունք, որը նախագծի հաջողության հանդեպ հավատ է ներշնչում։