Լուսին Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից.
Այսօր 19։30-ի հատվածում, «Ամերիկացի» ֆիլմից տպավորված դուրս էի եկել Շառլ Ազնավուրի հրապարակ, որտեղ վերջապես կենդանի հանդիպեցի ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին` 5-6 թիկնապահով շրջապատված։
Որպես ՀՀ քաղաքացի, որպես արցախցի, վերջապես կարողացել եմ հայտնել իմ կարծիքը նրա մասին հենց իր դեմքին։ Գոռացել եմ.
– Թուրք, թուրքի ծնունդ (քանի իսկապես այդպես եմ մտածում և զգում ամբողջ սրտով և հոգով)։
Նրա թիկնապահներից մեկը ինձ վիրավորեց և սպառնաց.
-Մի հատ հլը հավաքի քեզ, դու հլը հալդ կտենաս։
Իսկ ժողովրդի մանդատը ստանձնած պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, որ տարիներով ծածուկ, իսկ հիմա էլ ժողովրդի մանդատը ստացած թրքին է վաճառում ոչ միայն իրեն, այլ նաև բոլորիս` ինձ ամոթանք տվեց` թե չե՞մ ամաչում։
Պատասխանում եմ.
-Չէ, չեմ ամաչում։
Այս ամենը հանրայնացնում եմ, քանի փաստացի սպառնալիք են հնչեցրել ինձ և բացի այդ, բավականին երկար զննել են ինձ և ինձ հետ կանգնածներին։
Եթե իմ կամ ընտանիքիս որևէ անդամի հետ ինչ-որ դեպք, պատահար լինի, ողջ պատասխանատվությունը կրում է ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, «ժողովրդի ընտրյալ» Խաչատուր Սուքիասյանը»։