Երկու տեսանյութ. նվիրվում է նրանց, ովքեր պատրաստվում են ադրբեջանցիների հետ «բարի հարևանություն» անել. Արման Աբովյան
Advertisement 1000 x 90

Երկու տեսանյութ. նվիրվում է նրանց, ովքեր պատրաստվում են ադրբեջանցիների հետ «բարի հարևանություն» անել. Արման Աբովյան

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից.

«Հիշում եմ, թե ինչպես են ոմանք խիստ զայրանում, երբ լսում եմ, որ այսպես կոչված «խաղաղության դարաշրջանի» իշխանական կոնցեպտը ձեռնտու է միմիայն թուրք-ադրբեջանական ոհմակին։

Իհարկե միանգամից հայտվում են մարդիկ, որոնք երկու թեզ են առաջ մղում.

  1. Ադրբեջանցիների հետ հնարավոր է խաղաղ ապրել (Սովետի ժամանակ աԲրԸմեինք էլի)։
  2. Թուրքերը փոխվել են, իսկ, եթե չեն փոխվել, ապա ոչինչ` թող գան Հայաստան «փող ծախսեն», քանի որ դա նորմալ է։

Հասկանալի է, որ այս ֆորմատով իբր «խաղաղություն» ցանկացողները չեն ուզում լսել ոչ մի հակառակ կարծիք, սակայն շտապեմ զարմացնել այդ ոչ հեռատես մարդկանց` թուրք-ադրբեջանական ոհմակը ՀԱՅԵՐԻ ՀԵՏ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿ ՉՈՒՆԻ։

Եվ սա որքանով քաղաքական գիծ է Թուրքիայի և Ադրբեջանի համար, նույնքան հասարակ թուրքերի և ադրբեջանցիների մակարդակով «ժողովրդական» դիրքորոշում է։

Երկու տեսանյութ…առաջինը նվիրվում է նրանց, ովքեր պատրաստվում են ադրբեջանցիների հետ «բարի հարևանություն» անել։

Տեսանյութում պարկերված է, թե ինչպես է թրքալեզու ցեղերի ներկայացուցիչների նախիրը եկել է բնակվելու իրենց կողմից օկուպացված հայկական Կովսականում։

ԵՒ այո` այս նույն հրճվանքով` սրանք պատրաստվում են բնակվել Վարդենիսում և Սյունիքում, Երևանում և Տավուշում… հանկարծ չկասկածեք։

Սա պարզապես ի գիտություն բոլոր նրանց համար, ովքեր հիմարացված «խաղաղության դարաշրջանի» կոնցեպտով` պատրաստվում են ադրբեջանցիների հետ «քիրվայություն» անել։

Երկրորդ տեսանյութը առավել քան հետաքրքիր կլինի բոլոր նրանց համար, ովքեր կրկին հիմարացված լինելով շինծու «խաղաղությամբ»` ասում են` թող թուրքը գա ու փող ծախսի։

Շտապեմ որոշ հպարտ քաղաքացիներին «ուրախացնել»` թուրքերը արդեն Երևանում են, փող են ծախսում, շատ լավ են իրենց զգում ու ձեռքի հետ տեսահոլովակներ են նկարում Հայոց Ցեղասպանության հուշահամալիրի մոտ։

Կոչ եմ անում պարզապես դիտել տեսանյութը և հասկանալ, թե ինչ է իրականում ձեզ և մեզ սպասվում…եթե իհարկե խելքի չգանք։

Սա լրիվ լուրջ։

Ապագա Կա՛…վայելե՛ք»։



Նման նյութեր