Միացեք ՊԱՅՔԱՐԻՆ. Հայաստանը չի կարող երկար մնալ թուրքահարճերի գերության մեջ…
Advertisement 1000 x 90

Միացեք ՊԱՅՔԱՐԻՆ. Հայաստանը չի կարող երկար մնալ թուրքահարճերի գերության մեջ…

Քանի դեռ Հայաստանում իշխանությունը գտնվում է ապօրինի և հակասահմանադրական հեղաշրջման արդյունքում բռնազավթած, Հայաստանը և Արցախը միտումնավոր պարտության տարած, հազարավոր հայ երիտասարդների մահվան պատճառ դարձած, մեր հայրենիքը թուրքերին հանձնած, Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները անվերապահորեն կատարող, կիսագրագետ ու փնթի փաշինյանական խմբակի ձեռքին ՊԱՅՔԱՐԸ շարունակվում է:

Ոչ իշխանական բռնությունները, ոստիկանական տեռորն ու հալածանքները, ոչ ապօրինի բանակ զորակոչելու միջոցով վախեցնելու փորձերը, մեր պայքարի ավագ ընկերների սպանությունն անգամ անկարող է կոտրել պայքարի մեր ոգին, հայրենիքը փրկելու մեր կամքը: Ընդհակառակը, իշխանության գործած յուրաքանչյուր ապօրինություն, մեր պայքարի ընկերների սպանությունը, բանտային հետապնդումը, ավելի ու ավելի են ամրապնդում պայքարը շարունակելու և Հայաստանը ազատագրելու մեր հաստատակամ որոշումը: Հեռացնենք Նիկոլին՝ փրկենք Հայաստանը ոչ թե կարգախոս, այլ հավաքական հավատամք ու գաղափարախոսություն է, որը իրականացվելու է հնարավորինս սեղմ ժամկետներում: Հայաստանը չի կարող երկար մնալ թուրքահարճերի գերության մեջ, մենք չենք թողնելու: Միացեք ՊԱՅՔԱՐԻՆ

Սևան Աղաջանյանի ֆեյսբուքյան էջից