
Հուլիսի 19-ին և 20-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Սյունիքի մարզի Սիսիան, Կոտայքի մարզի Աբովյան, Եղվարդ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքներում և Մարմարաշեն, Շաղափ գյուղերում։
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 3 գյուրզա, 3 սահնօձ, 4 շահմար և տեղափոխել անվտանգ տարածք: