Ամերիկյան Kickstarter ընկերությունը սկսել է միջոցներ հավաքել ոչ սովորական պատյանների համար: Այս պատյանը կարող է բացվել, դառնալ դրոն և վեր բարձրանալով՝ անել ոչ սովորական սելֆիներ:
SelFly. այսպես է կոչվում նոր պատյանը: Այս պատյանում տեղադրված է 8 ՄՊ հզորությամբ տեսախցիկ:
Դրոնի տեսքով պատյանը կարողանում է ճանաչել ժպիտը, ֆիքսել դեմքը, ինչպես նաև նկարահանել Full HD տեսանյութեր: Մարտկոցի լիցքավորումը բավականացնում է սելֆիի համար 20 թռիչք կատարելու կամ 5 րոպեի:
Պատյանի հաստությունը 9 մմ է: Այն համապատասխանում է 4-6 դյույմ էկրանով գրեթե բոլոր հեռախոսներին: Իսկ հայտնի հեռախոսների համար կստեղծվեն հատուկ պատյաններ:
Սա նմանատիպ պատյանի առաջին նախատիպը չէ: Ավելի վաղ թողարկվել էր AirSelfie-ն, որը ևս ուներ նման հնարավորություններ: Այս պատյանի դեպքում ավելի փոքր էր տեսախցիկի հզորությունը և ավելի թույլ էր մարտկոցը:
Սիրարփի Աղաբաբյան