
Հուլիսի 24-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 19:10-ի սահմաններում, Mercedes մակնիշի ավտոմեքենան, Սիլիկյան թաղամասից դեպի Հյուսիս-Հարավ նորակառույց ճանապարհին, բախվել է կամրջի բետոնե սյանը, ապա առաջ ընթանալով, կողաշրջված վիճակում մասամբ հայտնվել է ճանապարհի մեջտեղում:
Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 1-ը «Արմենիա» բժշկական կենտրոն, 2-ը՝ «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Գ. Ծառուկյանի կողմից նախաձեռնվել է վարույթ:
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը: