Ահա և լողացվեց Արարատյան դաշտում ճենճոտված արագիլների հերթական խումբը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամի հիմնադիր Մանուկ Մանուկյանը:
«Արագիլների՝ նախապես հայտարարված այսօրվա լողացմանը մասնակցեցին ոչ միայն հայաստանցիներն, այլ նաև Ռուսաստանից Հայաստան տեղափոխված աշխատանքային վերաբնակները։ Մոտ 20 կամավոր մասնակցեց 14 արագիլների լվացմանը։ Սպասվում է, որ բոլոր արագիլներին, 5-10 օրից բաց կթողնեն։
Լողանալուց հետո, թռչուններին ժամանակ է պետք, որ մի փոքր ուշքի գան, լավ սնվեն, կազդուրվեն, իսկ փետուրներն էլ չորանան ու նորից ապահովեն թռչողականությունը։ Protection of Endemic and Endangered Species-ը, BirdLinks Armenia-ն և պարզապես բնասերներները արդեն երեք տարի է զբաղվում են սպիտակ արագիլների աղտոտման հետևանքների դեմ պայքարի խնդիրներով․ գտնում վնասված, վիրավոր, ճենճոտված թռչուններին, խնամում նրանց, բուժում, լողացնում ու բաց թողնում։
Բայց արագիլների հետ կատարվող այս աղետը խորը էկոլոգիական խնդիր է, որի պատճառներից են Արարատյան դաշտի ջրագծերի աղտոտվածությունն ու աղբանոցները։ Պատճառները չեն վերացել, պայքարը շարունակվում է»: