Մեր պատմության սև էջերը…
Advertisement 1000 x 90

Մեր պատմության սև էջերը…

Պատմաբան Վահե Անթանեսյանը իր միկրոբլոգում գրել է.

1 թվական: Մարեց Արտաշեսյան արքայատոհմն ու Հռոմն առանց արյուն թափելու նվաճեց Հայաստանը: Հայությունը կամք չունեցավ՝ նոր արքա ընտրելու, և երկիրը նվաճվեց օտարի կողմից:

428 թվական: Հայ ազնվականությունը խնդրեց Սասանյան Իրանի տիրակալներին… ոչնչացնել հայ Արշակունիների թագավորությունը: Արյամբ ձեռք բերվածը անարյուն հանձնեցինք օտարին:

1021 թվական: Վասպուրականի թուլամորթ ու ողորմելի գահակալ Սենեքերիմ Արծրունին առանց կռվի, կամավոր իր թագավորությունը հանձնեց Բյուզանդիային:

1045 թվական: Հայ եկեղեցու պարագլխի դավաճանության արդյունքում գրեթե առանց կռվի՝ Բյուզանդիան վերացրեց Անիի Բագրատունիների թագավորությունը:

1055 թվական: Կարսի Բագրատունի թագավորներն առանց կռվի՝ իրենց պետությունը հանձնեցին թշնամի Բյուզանդիային:

1118 թվական: Լոռվա Կյուրիկյան արքաներն առանց կռվի իրենց թագավորությունը հանձնեցին վրացիներին:

Հ.Գ. Ցավոք, մեր դասագրքերում մատնանշված Հայոց փառահեղ պատմություն եզրը չափազանցված է… այն ավելի շատ (համենայնդեպս՝ վերջին 1500 տարիների ընթացքում) ողբերգական ու ողորմելի է, քան՝ փառահեղ…