«Կներեք հրամանատար, բայց չեմ կարող ընդունել Ձեզ որպես քաղաքական գործիչ` մինչև չլսեմ, թե ինչպես եք հրապարակայնորեն ներողություն խնդրում»
Advertisement 1000 x 90

«Կներեք հրամանատար, բայց չեմ կարող ընդունել Ձեզ որպես քաղաքական գործիչ` մինչև չլսեմ, թե ինչպես եք հրապարակայնորեն ներողություն խնդրում»

Ֆեյսբուքյան օգտատեր Վահագ Ռուշը իր էջում գրում է. «Հարգելով Սեյրան Օհանյանի անցած մարտական ուղին ու նրան որպես մարդ, շատ անգամներ եմ դոշ տալով պաշտպանել նրան, երբ բանակին կամ նրա անձը քննադատող մեկնաբանություններ եմ լսել, դա այն ժամանակ երբ նա հրամանատար էր, քանի որ անձամբ եմ նրան ճանաչել ու տեսել նրա կատարած ահռելի աշխատանքը բանակի համար:

Կներեք հրամանատար, բայց չեմ կարող ընդունել Ձեզ որպես քաղաքական գործիչ` մինչև չլսեմ թե ինչպես եք հրապարակայնորեն ներողություն խնդրում, բացատրում և առաջարկում հետագա գործողությունների պլան Ձեր սխալ արարքների հետևանքները գոնե փոքր ինչ շտկելու համար:

Հնարավոր է դա կատարել եք հարկադրաբար կամ նույնիսկ Ձեր ցանկությամբ, բայց մենք կույր չենք, այդ ամենը շատ լավ ենք տեսել, հատկապես ժամկետային զինծառայողները…

Դա Ձեզ ներվում էր, քանի որ մտածում էինք այլ տարբերակ չունեք, հրաման է, կամ բանակի համար եք անում…

Ամենաառաջին ու աններելի սխալներից, դա զինվորներին հրամանատարության կողմից ընտրության տանելու փաստն էր, որը բոլորը չգիտես ինչու մոռացել են, թե ինչպես էին զինվորականներին ու շարքային զինվորներին կարգադրում ընտրել գործող վարչակարգին..

Համ էլ սա էլ եկեք չմոռանանք, բանակը Ձեր ձեռքում էր ու եթե այդպես տեսանելի էր երկրի իրական պատկերը, կարելի էր ուղակի մի քանի ժամում այդ ամենը կանխել և դառնալ իսկական ազգի հերոս…

Բայց հիմա ինչո՞վ եք զբաղված, ազգին հիմարացնելո՞վ…

Հավատացեք այդ նույն բանակը էլի Ձեզ կլսի ու կգնա Ձեր ետևից, եթե իսկական ընդդիմադիր եք ու ուզում եք փոխել այս ամենը, դա Ձեզ շատ հեշտությամբ կհաջողվի… մի խոսքով՝ այս դերում դուք անհասկանալի ընդդիմադիր եք, կամ՝ ավելի ճիշտ կանխատեսելի… շատերն են դեռ Ձեզ վստահում, մի կեղտոտեք Ձեր անունը, ավելի լավ է լուռ հեռանաք, քան այսպես փչացնեք Ձեր հերոսի կերպարը, մեզ հերթական քաղաքական խամաճիկ պետք չէ…»: