Ավետիք Չալաբյանի դատական պրոցեսն է մոտենում ու, կարծում եմ, կարևոր է հասկանալ, թե ինչու են Ավետիքին դատում:
Գործող ռեժիմը (աննշան, հաճախ անիմաս լայնամաշտաբ ձերբակալությունները ցույց են տալիս, որ գործող իշխանությանն արդեն կարելի է բնութագրել այդ բառով) իշխանությունը պահելու համար այլ արդյունավետ գործիք արդեն չունի, միայն վախի մթնոլորտով ստեղծելով է փորձում պահել իշխանությունուը:
Սակայն, իրականում, բռնաճնշումներից բացի, ևս մեկ գործիք ունի ռեժիմը և հենց դա է պատճառն Ավետիքի, Արմեն Գրիգորյանի և մյուսների ձերբակալությունների հիմնական պատճառը:
Ռեժիմը իշխանության է եկել սոցիալական արդարության դրոշի տակ և դրա համար հասարակությանը բաժանել էր սևերի ու սպիտակների: Դա իշխանությունը պահելու սխեմա է:
«Սևերը» ռեժիմի ներկայացուցիչներին համարում են «դավաճաններ» ու «հողատուներ», Ռեժիմը գործող ընդդիմությանը՝ «թալանչիներ» ու «կոռուպցիոներներ»:
Ժողովրդի մի հատվածի համար այս սխեման աշխատում է, որը շահագործելով ռեժիմը դեռ կարողանում է որոշակի լեգիտիմություն իր համար ապահովել:
Այս սխեմայի փլուզումը կարող է ճակատագրական լինել ռեժիմի համար, ինչը նրանք չպետք է դա թույլ տան: Այսինքն, ցանկացած շարժում, ցանկացած նախաձեռնություն, ցանկացած անձ, որը չի տեղավորվում այդ սխեմայի մեջ, սակայն նախաձեռնություն է ցուցաբերում, պետք է չեզոքացվի:
Այս պատճառով է Ավետիքը վտանգավոր ռեժիմի համար:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից