
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում ԱԻն ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի փողոցից դեպի Արտաշատի խճուղի տանող ճանապարհահատվածում «Գազել» մակնիշի բեռնատար է այրվում, հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է, և, ըստ տեղեկությունների, մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը, 3 մարդ տեղափոխվել են հիվանդանոց։
Պարեկային ծառայությունն ու Շենգավիթի ոստիկանությունը պարզում են վարորդի և հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը։