«Նոր հարկատեսակ է սահմանվել՝ ՔՊ-ի հարկատեսակ». Նաիրա Զոհրաբյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Նոր հարկատեսակ է սահմանվել՝ ՔՊ-ի հարկատեսակ». Նաիրա Զոհրաբյան

Փաստորեն, հայաստանյան տերմինալներում այսուհետ կարող եք իշխող կուսակցության անդամավճարը վճարել, կամ՝ նվիրատվություն անել Նիկոլի կուսակցությանը։

Էս տեմպերով չի բացառվում, որ օրենսդրական փոփոխություն կատարվի եւ որպես պարտադիր հարկատեսակ, օրինակ՝ «հպարտ քաղաքացու տուրք» սահմանվի եւ գազի ու ջրի կոմունալ վճարների հետ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու պարտադրվի վճարել նաեւ ՔՊ-ին իր բաժին տուրքը։

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր