Հերթական անգամ գործադրվում է հնարավոր ու անհնար ջանք վարչապետի աթոռը զբաղեցնողին անմեղ ու պետականամետ ցույց տալու համար։ Այս անգամ հերթը Ռոման Բաղդասարյանինն էր։ Այս մարդն իր ֆեյսբուքյան էջում գրում է՝ որ վարչապետի աթոռը զբաղեցնողը շատ դրական բաներ է արել այս 5 տարիների ընթացքում, ու փորձում նրան համեմատել ՀՀ նախկին երեք նախագահների հետ ու հավելով, որ նույնիսկ կաթողիկոսն ու եկեղեցին չեն սատարում նրան։
Սկզբի համար հարկավոր է Ռոման Բաղդասարյանին հիշեցնել, որ այդ անձը 2018թ.-ից է իշխանության և այժմ 2022 թվականն է։ Ըստ մաթեմատիկական պարզ հաշվարկի ստացվում է 4 տարի։
Կաթողիկոսն ու եկեղեցին չեն կարող սատարել մարդկանց՝ ովքեր ղեկավարման առաջին իսկ օրից հարվածներ են հասցնում եկեղեցուն, փորձում դպրոցական առարկաներից հանել եկեղեցու պատմությունը, ապամոնտաժել խաչքարերն ու էլ չկառուցել։
Բացի այդ համեմատության եզրեր անգամ չեն կարող ունենալ ներկայիս վարչապետի աթոռը զբաղեցնողն ու ՀՀ երեք նախկին նախագահները հենց այն պարզ պատճառով՝ որ նախկին նախագահների ժամանակ Արցախի 75%-ից ավելը հանձնված չի եղել, սահմանային վիճակն այսքան վտանգված ու լարված չի եղել, ԲՈՒՀ-երում չեն եղել հազարավոր թափուր տեղեր, Թուրքիան ու Ադրբեջանը շնորհավորանք չեն ստացել զոհաբերության տոնի առիթով, չի եղել թուրքի հետ բարեկամության քարոզ, ամեն օր ավելի մեծ թափով զարգացող գնաճ, առողջապահության ու միջազգային հարաբերություններում կաթվածահար իրավիճակ։ Ամենակարևորը՝ չի եղել պետականություն ու ինքնիշխանության կորստի վտանգ։
Հ.Գ. ՌոմանԲաղդասարյաններն էլ այս իշխանության հետ միասին հեռացվելու են։
Շուշան Զաքարյանի ֆեյսբուքյան էջից