58 տարեկան հասակում կյանքից անժամանակ հեռացել է Կապանի նախկին քաղաքապետ Արտուր Աթայանը
Advertisement 1000 x 90

58 տարեկան հասակում կյանքից անժամանակ հեռացել է Կապանի նախկին քաղաքապետ Արտուր Աթայանը

Խոր ցավով տեղեկացանք, որ 58 տարեկան հասակում կյանքից անժամանակ հեռացել է Կապանի նախկին քաղաքապետ Արտուր Աթայանը։

Արտուր Աթայանը 2008-2012թթ․ լինելով Կապան քաղաքի ղեկավար՝ իր կարևոր ներդրումն է ունեցել քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման գործում։

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի և համայնքապետարանի աշխատակազմի անունից ցավակցում և զորակցություն ենք հայտնում Աթայանների ընտանիքի անդամներին, մերձավորներին, գործընկերներին և կիսում անդառնալի կորստի ցավը։

Կապանի համայնքապետարան

 



Նման նյութեր