Եթե էս քանի օրը լսեք, որ մեկի քիթ-մռութը ջարդելու համար ինձ ձերբակալել են, չշտապեք ինձ միանգամից որակել «քաղբանտարկյալ». Ռուբեն Մելիքյան
Advertisement 1000 x 90

Եթե էս քանի օրը լսեք, որ մեկի քիթ-մռութը ջարդելու համար ինձ ձերբակալել են, չշտապեք ինձ միանգամից որակել «քաղբանտարկյալ». Ռուբեն Մելիքյան

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից.

««— Վայ, բարի օր, ախպերս, դու էն ադվակատն ես, չէ՞

— Բարի օր, հա, անունս Ռուբեն ա, մի քիչ էլ շտապում եմ, ի՞նչ հարց կա, եղբայր ջան

— Նայի, ախպերս, ուրեմն 10 տարի ա՝ մի բ…-ի տղու հետ դատվում էինք, սկզբից մի բ…-ի տղա դատավոր դատը էդ բ…-ի տղու օգտին լուծեց, հետո մի շատ կարգին դատավոր չեղյալ արեց էդ վճիռը ու գործը ուղարկեց հետ, հետո մի ուրիշ բ…-ի տղա դատավոր էլի ծռեց գորձը … (ու տենց մի 5-7 րոպե), ոշմ, ախպերս, հենա տենում եմ վռազում ես, հիմա ես վերջը դատը մաքուրով կրեցի, հիմա ո՞նց կարամ դրան տնից հանել տամ։ Պռոստը ասեմ, որ էտի ախպերս ա, մի թեթև տենց… ոնց ասեմ… չի դզում էդ պահը, էլի։ Ո՞նց կարամ էդ մոմենդը առանց շուխուր անեմ։

— Ոնց թե։ Պատասխանողը ախպերդ ա՞:

— Է հա, չունենայի՛ տենց ախպեր։

— Եղբայր ջան, ներող, բայց էս պահին քեզ ոչ մի բանով չեմ կարա օգնեմ։ Հաջողություն։

— Ի, ախպեր, բա դու ո՞ր օրվա հըմար ես ադվակատ, այ քեզի բան…»

Ասածս ինչ է։ Եթե էս քանի օրը լսեք, որ մեկի քիթ-մռութը ջարդելու համար ինձ ձերբակալել են, չշտապեք ինձ միանգամից որակել «քաղբանտարկյալ»»։



Նման նյութեր