«Երանի մեր հասարակության այն շերտին, ովքեր ներկայացնում են «զոմբի» պայմանական դասակարգը, չեն տեսնում, չեն գիտակցում այս իրականությունը». Էդգար Ղազարյան
Advertisement 1000 x 90

«Երանի մեր հասարակության այն շերտին, ովքեր ներկայացնում են «զոմբի» պայմանական դասակարգը, չեն տեսնում, չեն գիտակցում այս իրականությունը». Էդգար Ղազարյան

Երնեկ գժերին

Վայք քաղաքում, 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում 4 սենյականոց բարվոք վիճակում գտնվող իմ բնակարանը, քարե նորակառույց ավտոտնակի հետ, ինձ չի հաջողվում վաճառել 40.000 դոլարին համարժեք դրամով` հավանական գնորդների կողմից գինը բարձր համարելու պատճառաբանությամբ։

ՀՀ կառավարությունը շուրջ 53.000 դոլարին համարժեք դրամ է հատկացրել, որպեսզի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մարմինը և դրա վրա ճոճվող գլուխը` առավել հարմարավետ պայմաններով բարձրացվի 1-ին հարկից մինչև 3-րդ հարկ։

Գրեթե նույն օրը ես ստանում հաշվետվություն կուտակային կենսաթոշակային հիմնադրամից, որ ընդամենը մեկ եռամսյակի ընթացքում, իմ կուտակային հաշվից նվազեցում կազմել է 306.616 ՀՀ դրամ։

Երանի մեր հասարակության այն շերտին, ովքեր ներկայացնում են «զոմբի» պայմանական դասակարգը, չեն տեսնում, չեն գիտակցում այս իրականությունը։

Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր