«Տիգրան Աբրահամյանն ու Տարոն Մարգարյանը հանդիպել են Արցախի խորհրդարանի ընդդիմադիր երեք ուժերի ներկայացուցիչների հետ». Տիգրան Աբրահամյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Տիգրան Աբրահամյանն ու Տարոն Մարգարյանը հանդիպել են Արցախի խորհրդարանի ընդդիմադիր երեք ուժերի ներկայացուցիչների հետ». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից.

«Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակներում գործընկերոջս՝ Տարոն Մարգարյան հետ, հանդիպել ենք Արցախի խորհրդարանի ընդդիմադիր երեք ուժերի՝ ՀՅԴ, «Արդարություն» և «Արցախի Ժողովրդավարական կուսակցության» ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ժամանակ քննարկվել է Արցախի հարցով ընթացող գործընթացների, անվտանգային սպառնալիքների, Արցախի և Հայաստանի ընդդիմադիր ուժերի համագործակցության հետ կապված հարցեր։

Կարևորել ենք Հայաստանի ու Արցախի համար առաջնային օրակարգ համարվող հարցերի շուրջ դիրքորոշումների ներդաշնակեցումը, որի հետ կապված քաղաքական խորհրդակցությունները և՛ խմբակցությունների, և՛ կուսակցական մակարդակով պարբերական բնույթ են կրում»։



Նման նյութեր