Կառավարությունը որոշել է մինչեւ 2030թ. 5-8 պետական բուհեր ստեղծել. եղած բուհերը չեք կարողանում պահել, ի՞նչ 5-8 նոր բուհ. Էդուարդ Շարմազանով
Advertisement 1000 x 90

Կառավարությունը որոշել է մինչեւ 2030թ. 5-8 պետական բուհեր ստեղծել. եղած բուհերը չեք կարողանում պահել, ի՞նչ 5-8 նոր բուհ. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից.

«Աբսուրդի երկիր՝ Նիկոլստան։

Կառավարությունը որոշել է մինչեւ 2030թ. 5-8 պետական բուհեր ստեղծել։

Եղած բուհերը չեք կարողանում պահել, ի՞նչ 5-8 նոր բուհ։

Դրա փոխարեն այդ գումարները տրամադրեք հայագիտական ֆակուլտետների ու ամբիոնների կատարելագործման եւ պետական սուբսիդավորման համար։

Եթե այսպես գնաց ՝ վաղը հայոց լեզվի ու հայոց պատմության մասնագետներ չենք ունենալու։

Այդ մասնագիտությունները պետական հոգածության եւ հատուկ ֆինանսավորման կարիք ունեն։

Բայց երեւի դուք հայագիտության հետ «պինդ խռով» եք։

Մնում է նոր ստեղծվող 5-8 բուհերն էլ թուրք-ադրբեջանական կրթական ծրագրերի տակ դնեք ու ամեն ինչ կընկնի իր տեղը։

Հ.Գ. Ի դեպ, դեռեւս 2020-ին հաստատված Ազգային Անվտանգության Ռազմավարական ծրագրից հանվել է հայապահպանությունը։

Երեւի դա էլ են նախկինները հանել…»:



Նման նյութեր