Ինդոնեզիայում բռնել են գրեթե 8 մ երկարությամբ կոկորդիլոսին, որը ձկնորսի էր կերել։ Այս մասին հայտնում է Daily Star պորտալը։
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 19-ին, երբ Հյուսիսային Կալիմանտանում 45-ամյա տղամարդը ծովախեցգետին էր որսում։ Կոկորդիլոսը սկսել է հետապնդել նրան, արդյունքում կենդանին կերել է ձկնորսին։
Ոստիկանությունը մի քանի օր փնտրել է սողունին, նույնիսկ երկու փոքրի է բռնել, որպեսզի ուսումնասիրություն անցկացնի և տեսնի՝ արդյոք նրանց մեջ մարդկային մնացորդներ կան։ Սակայն պարզվել է, որ բռնված կոկորդիլոսները չեն սպանել տղամարդուն։
Տեղի բնակչին կերած կենդանուն որսացել են հուլիսի 22-ին՝ թակարդի շնորհիվ։ Նրան ստիպել են փսխել, իսկ ստամոքսում հայտնաբերվել են մարդու մասամբ մարսված վերջույթներ և ոսկորներ։
Բնապահպանության ոլորտի պատասխանատուները ենթադրել են, որ կոկորդիլոսի հարձակումը պայմանավորված է ակտիվ ձկնորսությամբ և առափնյա շրջաններում մեծ թվով ֆերմաների առաջացմամբ: Սա դժվարացնում է սողունների համար սնունդ գտնելը, և նրանք մոտենում են գյուղերին։