«Կարծրատիպ ստեղծողներն իրենց կարծրատիպ կոտրող են երևակայում». Հովհաննես Իշխանյան
Advertisement 1000 x 90

«Կարծրատիպ ստեղծողներն իրենց կարծրատիպ կոտրող են երևակայում». Հովհաննես Իշխանյան

Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան էջից.

«Կարծրատիպ ստեղծողներն իրենց կարծրատիպ կոտրող են երևակայում:

Սիվիլնեթը որոշել ա բացի լրագրությունից կարծրատիպերի արտադրությամբ զբաղվի:

Գրել են, թե Արցախում տեսանկարահանող կին չկա, իսկ իրենք կարծրատիպ են կոտրում, քանի որ երեք կին նկարահանող ունեն:

Ենթատեքստն էն ա իբր Արցախը նենց մի քարանձավային, դոգմաներով տեղ ա, որ կնոջը չի կարելի նկարահանել: Այսինքն, իրականությունը կեղծելով՝ կարծրատիպ են ստեղծում Արցախի մասին:

Իսկ իրականությունն էն ա, որ Արցախը թե Ազատություն ռադիոյից, թե Սիվիլնեթից, թե Լարա Ահարոնյանից անթիվ անհամար անգամ ազատ ա ու անգամ սենց գեշ պաշարման մեջ կարծրատիպերով չի առաջնորդվում: Ավելին, թողնում ա սիվիլնեթը գործի ու իր մասին կարծրատիպեր ստեղծի:

Լավ ա, որ կին, թե տղամարդ կնկարեն ազատ Արցախը. վատ ա, որ նոր գաղութարարների գավառական կարծրատիպերի արտադարդամասերում կանեն դա»:



Նման նյութեր