
Իսպանիայի դատախազությունը պահանջում է 8 տարվա և 2 ամսվա ազատազրկման դատապարտել է հայտնի երգչուհի Շակիրային հարկերից խուսափելու համար։ Այս մասին հաղորդում է Ասոշիեյթիդ Պրեսը։
Ըստ դատախազության՝ 2012-2014 թվականներին Շակիրան չի վճարել 14․5 միլիոն եվրոյի հարկ։ Դատախազները պահանջում են նաև նրան տուգանել 24 միլիոն եվրոյով։
Շակիրան չի ընդունում մեղադրանքը։