Երգչուհի Սիրուշոն, որը երրորդ անգամ մայր է դարձել վերջերս, ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել։
Հրապարակված կադրում երգչուհին դստեր հետ է։ Նա մեղմ գրկել է փոքրիկին։ Սիրուշոն հմայիչ կերպարում է։ «Հինգ շաբաթական։ Իմ երրորդը», – գրել է երիտասարդ մայրիկը։
Սիրուշոն ու Լեւոն Քոչարյանն իրենց դստերը Զաբել են անվանել։ Անդրադառնալով դստեր անվան ընտրությանը՝ երգչուհին տեղեկացրել էր, որ այն իր եւ ամուսնու մայրերի՝ Սյուզան Մարգարյանի եւ Բելլա Քոչարյանի անունների միացությունն է։