Պետական պաշտոնյան ապօրինի որոշում է կայացնում, իսկ դրա հետևանքով առաջացած ծախսերն ու վնասները հատուցում են հարկ վճարողի գրպանից. Հովհաննես Ավետիսյան
Advertisement 1000 x 90

Պետական պաշտոնյան ապօրինի որոշում է կայացնում, իսկ դրա հետևանքով առաջացած ծախսերն ու վնասները հատուցում են հարկ վճարողի գրպանից. Հովհաննես Ավետիսյան

Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից.

«Երեկ տեղեկացա դատարանի ևս մեկ որոշման մասին` պետական ծառայողին բարձրաստիճան պաշտոնյայի կողմից աշխատանքից ապօրինի ազատման գործով:

Բոլոր այս դեպքերում, դատարանը որոշում է կայացնում տվյալ անձին ոչ միայն վերականգնել պաշտոնում, այլ նաև նրան վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հասանելիք գումարները:

Այս ծախսերը կատարվում են ՀՀ պետական բյուջեից, այսինքն հարկ վճարողի գրպանից:

Ինչ է ստացվում. Պետական պաշտոնյան ապօրինի որոշում է կայացնում, իսկ դրա հետևանքով առաջացած ծախսերն ու վնասները հատուցում են հարկ վճարողի գրպանից, իսկ շատ դեպքերում այդ ապօրինի որոշում կայացնողները շարունակում են զբաղեցնել պետական պաշտոններ` առանց որևէ, առնվազն, ֆինանսական տույժի ենթարկվելու:

Ու սա կոչվում է արդարություն և արդարադատություն: Անպետք ու անպիտան պետական (Չ)կառավարման մեքենա»:



Նման նյութեր