«Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: 27 դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի շուրջօրյա դիտարկում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։ Օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել Թաղավարդի տարածքում»,֊այս մասին ասվում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքում։
«Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների դիրքերի ուղղությամբ։ Զոհեր և վիրավորներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ հարթել է միջադեպը»,֊ասվում է հայտարարության մեջ։