
Հուլիսի 30-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։00-ի սահմանում Երևան-Երասխ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում, Այնթափ գյուղի վարչական տարածքում BMW մակնիշի ավտոմեքենան մխրճվել է ճանապարհին կայանված 2 բեռնատարների մեջ, գրում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով BMW-ի վարորդը տեղում մահացել է։
Դին ավտոմեքենայից դուրս են բերել ԱԻՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները։ Փրկարարները մոտ 1 ժամ հատուկ տեխնիկայի միջոցով մասնատեցին ավտոմեքենան, որպեսզի կարողանան դին դուրս բերել։
Պարզվում է բեռնատար ավտոմեքենաների վարորդների ինքնությունը։