Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից
«Սա Խալդի աստծո կնոջ Արուբանիի արձանն է։ Արուբանին պտղաբերության աստվածուհին էր, Իշտարի ու Անահիտի համարժեք գործառությամբ։
Ըստ ուրարտական հավատալիքի, Արուբանիին զոհաբերությունը կատարվել է ճիշտ այնպես, ինչն արել են զբոսաշրջիկներն Էրեբունու թանգարանում։ Արուբանին հայտնի իրավիճակում զույգերին օգնում էր սերունդ ունենալ, ովքեր առանց իր օգնության դա չէին կարողանում անել։
Զբոսաշրջիկները մեզ հիշեցրել են մեր կորսված ավանդույթների մասին, ինչը տուրիզմի խթանման ոչ պակաս պոտենցիալ ունի, քան Հատիսի լեռան վրա կառուցվելիք արձանը, որն, ի տարբերություն Էրեբունու, ազգային ավանդույթների վրա չի հենվում։
Արուբանիի մոտ կարող են գալ երկրպագության ու զոհաբերության այն զբոսաշրջիկներն, ում Արուբանին կարող է օգնել։ Կարծում եմ կառավարությունն այս հնարավորությունը պետք է հաշվի առնի ու քննարկի»։