
Նոր Արեշ թաղամասի տներից մեկում հայտնաբերվել է երկու տղամարդու դի: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն մահվան հանգամանքները պարզելու համար, կատարվում է քննություն: Նախնական տվյալներով` տղամարդիկ մահացել են ցրտահարությունից: Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: