
Էրեբունի թանգարանում պոռնոգրաֆիկ հոլովակի հեղինակն է հանդիսանում` ոմն Տանյա Սմարժեվսկայա, որն իր հերթին հանդիսանում է ուկրաինական և ռուսական «եռման» ցանցային հոլովակների հեղինակ։Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը․
«Կարծում եմ, որ իրավապահ մարմինների համար կարեւոր է շուտ հայտնաբերել և արտակսել Հայաստանի տարածքից սույն անձին իր զուգընկերոջ հետ։
Հասկանալի է, որ ներկայիս Հայաստանում տիրում է համատարած ամենաթողության մթնոլորտ եկածներին վերահսկելու պահով, սակայն իշխանությունները գոնե «ձեւի» համար պետք է արձագանքեն, քանզի հաշվի առնելով հանրային տրամադրությունները այս պոռնո-տուրւստները կարող են ենթարկվել բռնության, ինչն անթույլատրելի է ։
Հիշեք… եթե պետությունը չի կատարում իր գործառույթները, ապա դա սկսում են իրագործել հասարակ մարդիկ»։
Հիշեցնենք, որ տեղեկություն էր տարածվել, որ Ռուս զույգը, թաքնվելով պահակներից, պոռնոֆիլմ է նկարահանել Երևանի Էրեբունի ամրոցում և տեսանյութը տեղադրել մեծահասակների համար նախատեսված կայքում։