TikTok-ը վերակազմավորում է համաշխարհային բիզնեսը և կենտրոնանում է Ասիայի վրա
Advertisement 1000 x 90

TikTok-ը վերակազմավորում է համաշխարհային բիզնեսը և կենտրոնանում է Ասիայի վրա

Չինական Cailian լրատվական գործակալության փոխանցմամբ՝ TikTok-ը վերակազմավորում է իր միջազգային գործունեությունը։ Սոցցանցը նախատեսում է կենտրոնանալ ասիական շուկաների վրա և նվազեցնել գործունեությունն այլ երկրներում։

TikTok-ը նախատեսում է ընդլայնել իր ներկայությունը Հնդկաստանում, Մալայզիայում, Թաիլանդում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում և Մերձավոր Արևելքում, սակայն նվազեցնել իր գործունեությունն այլ տարածաշրջաններում։

Բիզնեսի վերակազմավորումը կազդի ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի կառույցների վրա: Ընկերությունը դադարեցրել է անձնակազմի ավելացումն այս երկրներում և որոշ դեպքերում կրճատել է աշխատակիցներին:

Հաղորդվել է նաև, որ TikTok-ը նախատեսում է նվազեցնել էլեկտրոնային առևտրի զարգացման տեմպերն ԱՄՆ-ում և Եվրոպայում։ Պարզվեց, որ սոցիալական ցանցերում գնումների խթանումն այս շրջաններում պահանջված չէ։

Հունիսին BuzzFeed-ը հրապարակեց հետաքննություն, ըստ որի՝ Չինաստանում TikTok-ի աշխատակիցները հասանելի են եղել ԱՄՆ օգտատերերի անձնական տվյալներին: Սոցցանցը հայտնել է, որ իր աշխատակիցները կարող են մուտք գործել որոշակի տեղեկություններ, սակայն դրա համար նրանք պետք է անցնեն մի շարք ներքին անվտանգության արձանագրություններ։

FCC-ի հանձնակատար Բրենդան Քարը նամակ է գրել Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Կուկին և Alphabet-ի գլխավոր տնօրեն Սունդար Պիչային՝ հեռացնելու TikTok-ն իրենց ընկերությունների հավելվածների խանութներից: Ըստ Քարի՝ չինական հավելվածը չի համապատասխանում App Store-ի և Google Play-ի կանոններին, քանի որ այն հավաքում է շատ զգայուն տվյալներ։

Սիրարփի Աղաբաբյան