Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հրամանով՝ «Գավառ» նոտարական տարածքի նոտարը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության և նրա նկատմամբ նշանակվել է գործունեության կասեցում՝ կարգապահական տույժ՝ 4 ամիս ժամկետով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կարգապահական տույժի հիմք է հանդիսացել ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության աշխատանքային խմբի կողմից նախարարի հրամանով իրականացված նոտարական գործունեության ուսումնասիրությունը, որի արդյունքում հայտնաբերվել են օրենքի և իրավական այլ ակտերի խախտման հատկանիշներ: