Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից.
«Փոխվարչապետը, ում անունը նույնիսկ անհայտ է լայն հասարակությանը (ինքս չեմ էլ կարողանում մտաբերել) ասել է, որ
կառավարությունը հանձն է առել ունենալ 300 նոր դպրոցներ եւ 500 մանկապարտեզներ:
Պատկերացնում՞եք իրենց կառավարման օրոք նույնիսկ մեկ դպրոց չկառուցած այս իշխանությունը հիմա էլ «նյու վասյուկի» հայտնի ոճով նոր փափուկ բարձ է դնում մարդկանց գլխի տակ:
Մեկը չկա լրագրողներից հարցնի էն մետրոն բա ի՞նչ եղավ, ճոպանուղին ի՞նչ եղավ, «Հայրենիք» կինոթատրոնի դեմի էստակադան ուր՞ կորավ, էլ որը հիշացնեմ:
Հանձն է առել… չէ մի չէ պարտավորվել…
Ում հարցնում ես իրենց գույքը վաճառում ու պատրաստվում են արտագաղթել, էդ ում՞ համար է մեկը հարցնի 300 դպրոց ավելացնում էս կառավարությունը: Նույնիսկ դեմոգրաֆիական առումով սա զավեշտալի հորինվածք է 500 մանկապարտեզ,պատկերացնում՞ եք այդ ինչ ահռելի թիվա պարոնայք չինովնիկներ»: