
Երգչուհի Սիրուշոն Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել ընտանիքի և ընկերների մասնակցությամբ և կից գրել.
«Վերջին տարիներին ավելի եմ հասկացել, որ պետք է հասցնել «ապրել», այն էլ մեր իրականության մեջ, երբ չգիտես վաղը ինչ նոր ցավ կամ հիասթափություն է սպասվում… ինձ սովորեցնում եմ հնարավորինս վայելել պահերը, ընկերներիս, հարազատներիս.. հնարավորինս շատ ծիծաղել, շատ լցնել իմ ու շրջապատիս կյանքը դրականով… շնորհակալ լինել կյանքի բոլոր պահերի համար… »: