Իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումը. «Հայաստանի արևելյան հատվածում ինչ-որ տեղ սարերում ենք, որոնցից անդին Քարվաճառն է։
Ետ վերադառնալիս կանգնում եմ գյուղի աղբյուրի մոտ ջուր վերցնելու։ Զինվորական համազգեստով մեր տղերքն են։
Ճանաչում են, զրույցի ենք բռնվում՝ «Ոսկանյան ջան, սենց օր ու արև չենք ունենալու, Քարվաճառը հետ բերել ա պետք, էն մարդիկ էլ, որ չէին հասկանում, հիմա հասկացել են։
Ո՞վ էր ասում, թե հայ ժողովուրդն իբր հաշտվել է մեր սրբազան տարածքների բարբարոսական բռնազավթման հետ»։