Ինչո՞ւ է ակտիվացել Բաքուն. Զաքիր Հասանովն այսօր զինվորականներին հրամայել է պատրաստ լինել անհապաղ և վճռականորեն ճնշելու հակառակորդի ցանկացած հնարավոր սադրանք. Սուրեն Սուրենյանց
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ է ակտիվացել Բաքուն. Զաքիր Հասանովն այսօր զինվորականներին հրամայել է պատրաստ լինել անհապաղ և վճռականորեն ճնշելու հակառակորդի ցանկացած հնարավոր սադրանք. Սուրեն Սուրենյանց

Սուրեն Սուրենյանցը գրում է.

«Ինչո՞ւ է ակտիվացել Բաքուն…

Զաքիր Հասանովն այսօր զինվորականներին հրամայել է պատրաստ լինել անհապաղ և վճռականորեն ճնշելու հակառակորդի ցանկացած հնարավոր սադրանք։

Ադրբեջանի ՊՆ

▪︎Իհարկե, հեռու եմ այն մտքից, որ Հասանովի խոսքերը լայնամասշտաբ պատերազմի ազդակ են, մյուս կողմից, վերջին օրերին հրադադարը խախտվել է թե Արցախում, թե Հայաստանի արևելյան սահմանին: Ամենօրյա ռեժիմով շարունակվում է նաև Ադրբեջանի ապատեղեկատվությունը՝ Հայաստանի կողմից հրադադարի ռեժիմն իբրև թե խախտելու մասին:

Բաքվի հռետորաբանությունն ավելի կոշտացավ այն բանից հետո, երբ Բլինքենը հեռախոսազրույցներ ունեցավ Փաշինյանի ու Ալիևի հետ՝ խոստանալով «տեխնիկական աջակցություն» կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում:

Բաքո՞ւն է դժգոհ մնացել Վաշինգտոնի առաջարկությունից, թե՞ Երևանը, իսկ գուցե՝ երրորդ երկիր: Ամեն դեպքում, Ադրբեջանը կրակոցներով կամ Վաշինգտոն ուղերձ է ուղարկում, կամ էլ՝ Վաշինգտոնի ուղերձը փորձում է «ընդունելի» դարձնել Երևանի համար: Չբացառենք, իհարկե, որ Բաքվի միջոցով Վաշինգտոնի ուղղությամբ «կրակում» է Մոսկվան…»: