«Ֆեյսբուքում գովազդվում են Անդրոիդ հեռախոսների համար նախատեսված ծրագրեր, որոնք, իբր թե, մաքրում են հեռախոսի աղբը». Արթուր Պապյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ֆեյսբուքում գովազդվում են Անդրոիդ հեռախոսների համար նախատեսված ծրագրեր, որոնք, իբր թե, մաքրում են հեռախոսի աղբը». Արթուր Պապյան

Արթուր Պապյանը գրում է.

«Ֆեյսբուքում գովազդվում են Անդրոիդ հեռախոսների համար նախատեսված ծրագրեր, որոնք, իբր թե, մաքրում են հեռախոսի աղբը կամ բարելավում աշխատանքն ու ավելացնում արագագործությունը, սակայն իրականում օգտագործում են հեռախոսը գովազդ ցուցադրելու համար։ Ստորև տեղադրում եմ այդ ծրագրերից մի քանիսի անվանումները, սակայն դրանք պարբերաբար կարող են փոխվել։ Որպես սկզբունք՝ առհասարակ խուսափեք ֆեյսբուքյան գովազդի հիման վրա անծանոթ հավելվածներ, այդ թվում հակավիրուսային ծրագրեր ու խաղեր տեղադրելուց, եթե համոզված չեք, որ դա վստահելի արտադրողից է։

Junk Cleaner

EasyCleaner

Power Doctor

Super Clean

Full Clean

Fingertip Cleaner

Quick Cleaner

Keep Clean

Հ․գ․ Մեկնաբանությունում նաև տեղադրում եմ համապատասխան հոդվածը»։