
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Մանե Գրիգորյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի «Չանախ» պանիր արտադրատեսակի արտադրական գործունեությունը (Սյունիքի մարզ, գյուղ Խնձորեսկ):
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ որոշման հիմքը վտանգավոր սննդամթերքի թողարկումն է: Տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչների վերահասկողական միջոցառումների ընթացքում լաբորատոր փորձաքննության են հանձնել ընկերության «Չանախ» տեսակի պանրի նմուշը:
Արդյունքում պարզվել է, որ այն չի համապատասխանում չի համապատասխանում սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։ Խախտման վերացման համար Տեսչական մարմինը սահմանել է ժամկետ: