Հաղորդավար Արա Ղազարյանի ֆեյսբուքյան էջից.
«Արցախը Հայաստանի հետ կապող երակը կտրեցին, հիմա անցել են Սփյուռք Հայաստան երակին…
Հ.Գ. – Տխրահռչակ, վաղամեռիկ հոդվածով իմ դեմ հարուցված քրեական գործի և իմ դեմ հայտարարված հետախուզման մասին իմացա ամիսներ առաջ: Իմացա Լոսում, շատ պատահական:
Մինչև փաստաբան Ruben Melikyan– ի հետ փորձում էինք գործին իրավական ընթացք տալ, հայհոյանքն ապաքրեականացվեց ու հոդվածը հանեցին:
Եթե դժվար չի հուշեք, կա՞ մեխանիզմ որով ՀՀ քաղաքացի չհանդիսացող սփյուռքահայը նախօրոք կարող է ճշտել ՀՀ ղեկավարության համար ցանկալի կամ ոչ ցանկալի լինելու իր կարգավիճակը:
Կա՞ նման ցանկ կամ բաց ինֆո…
Գոնե մարդիկ նախօրոք իմանան, որ Հայաստան իրենց մուտքն արգելված է ու անիմաստ ծախսեր չանեն…
Տոմսերի գները տեսե՞լ եք…
Թե բա «արի տուն»…»