Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից.
«Վերջին օրերին արդեն առնվազն երեք հայի, ովքեր հայանպաստ գործունեությամբ են զբաղվում Սփյուռքում, ՀՀ դե-ֆակտո իշխանությունները արգելել են մտնել հայրենիք։
Վստահաբար, արգելված անձանց ցանկը շատ ավելի մեծ է ու առաջիկայում էլի նման դեպքեր կլինեն, երբ կապիտուլյանտներին ընդդիմացող ցանկացած գործչի կարգելեն մուտքը Հայաստան։ Հակառակ պրակտիկան արդեն կա. տևական ժամանակ է, ինչ տարբեր ազգային գործիչներ տարաբնույթ շինծու գործերի պատճառով չեն կարողանում գործուղումների մեկնել։
Այլ բառերով՝ Հայաստանի վրա իջնում է թուրքական երկաթյա վարագույրը, որը վրա տպված է «ժողովրդավարների իշխանություն» գրվածքը։