Ինչպես Վիգեն Սարգսյանը հենց բեմից բանակ ճանապարհեց Տիգրան Պետրոսյանի որդուն. asekose.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ինչպես Վիգեն Սարգսյանը հենց բեմից բանակ ճանապարհեց Տիգրան Պետրոսյանի որդուն. asekose.am

Օրերս «Դետք»-ի մենակատար Արման Պետրոսյանը դարձել է նորակոչիկ և միացել է խմբի մյուս անդամներին, ովքեր արդեն տևական ժամանակ է, ինչ իրենց պարտքն են մատուցում հայրենիքին:

Նախքան զինծառայության մեկնելը` Արման Պետրոսյանը «Դետք» խմբի մյուս անդամների` Վահան Կիրակոսյանի և Միքայել Մելքումյանի հետ ելույթ է ունեցել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում`Բանակի 25-րդ հոբելյանի կապակցությամբ կազմակերպված համերգին: Հարկ է նշել է, որ Վահանը և Միքայելը հատուկ այդ առիթով արձակուրդ էին վերցրել: Օրվա թեմայի հետ կապված «Դետք»-ը կատարել է  «Ծառայելու եմ ես ու ետ եմ դառնալու» երգը, որից անմիջապես հետո ՀՀ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը բարձրացել է բեմ և բարի ծառայություն մաղթել նորակոչիկ Արման Պետրոսյանին:

Տեղեկացնենք, որ Արմանն արդեն մեկնել է Արցախ, որտեղ պետք է և անցի նրա ծառայությունը: Հենց Արցախում էլ ծառայում են նաև նրա գործընկերները` Վահանը և Միքայելը: Ի դեպ, վերջինս նոր է համալրել «Դետք»-ի կազմը:

Հավելենք, որ Արման Պետրոսյանը երգիչ, երաժիշտ Տիգրան Պետրոսյանի որդին է: Ինչպես և սպասելի էր, որդուն ծառայության է ճանապարհել նաև հուզված հայրը:

Ամբողջությամբ՝ asekose.am