Նիկոլ Անհողը Հայաստանը և հայությանը ներքաշում է մշտնջենական «սողացող» պատերազմների և Հայաստանի սիրիացման գործընթացի մեջ. Գագիկ Համբարյան
Advertisement 1000 x 90

Նիկոլ Անհողը Հայաստանը և հայությանը ներքաշում է մշտնջենական «սողացող» պատերազմների և Հայաստանի սիրիացման գործընթացի մեջ. Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից.

«Միայն անուղեղ հիմար հայրը կարող է հավատալ, որ…

  1. խայտառակ պարտություն կրելուց հետո Հայստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Արցախատուին ինչ-որ մեկը կարող է լուրջ ընդունել,
  2. կապիտուլյացիա կրած Նիկոլ Անհողը կարող է հավասարը հավասարին բանակցել իրեն պարտության մատնած Ադրբեջանի բռնապետի հետ,
  3. պարտված կապիտուլյանտ Նիկոլը կարող է իրեն հաղթած Ալիևին բանակցությունների ժամանակ ինչ-որ բան պարտադրել,
  4. հողատու Նիկոլը առանց նոր զիջումների իրեն հաղթած պետության ղեկավարին՝ Ալիևին կարող է «խաղաղության օրակարգ» թելադրել,
  5. հային հաղթած թուրքը կարող է հրաժարվել հայերի նկատմամբ նոր ցեղասպանություն կազմակերպելուց,
  6. թուրքերը չեն պարտադրելու Հայաստանի կապիտուլյանտ իշխանություններին նորանոր զիջումների գնալ,
  7. թուրքերը և ադրբեջանցիները պատրաստ են հայերի հետ խաղաղ ապրել,
  8. թուրքերը թույլ կտան, որ Հայաստանն իրենց հետ առևտրի շնորհիվ հարստանա,
  9. թուրքերին նորանոր զիջումների գնալով Նիկոլ Անհողը խաղաղություն է բերելու Հայաստանին,
  10. խաղաղություն մուրալով թշնամուց կարելի է խաղաղություն բերել,

11.կարելի է հարևանություն և ընկերություն անել թուրքի հետ, ով բացարձակ նպատակ չունի առանց հայերին նվաստացնող նախապայմանների հայերի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատել,

  1. «մոռացության» տալով Հայոց ցեղասպանության փաստը՝ հաճոյանալ Անկարային, և մտածել, որ դա կգնահատվի թուրքերի կողմից,
  2. թշնամանալով սփյուռքի հետ և ուրախացնելով դրանով թուրքերին՝ կարելի է խաղաղություն բերել Հայաստանին…

Նիկոլ Անհողը Հայաստանը և հայությանը ներքաշում է մշտնջենական «սողացող» պատերազմների և Հայաստանի սիրիացման գործընթացի մեջ, որի արդյունքում, ընդամենը մի քանի տարի անց մենք կկորցնենք պետականությունը, իսկ հայերն էլ կդառնան միայն սփյուռքում բնակվող ժողովուրդ…»:



Նման նյութեր