Տաթև Թադևոսյանի ֆեյսբուքյան էջից.
««Բևեռի» կարկառուն ներկայացուցիչ Հերմինե Մկրտչյանը հայտարարել է, որ «Բևեռը» զրոյից պետություն է ստեղծում։ Մեղա քեզ, Տե’ր Աստված, ինչ ասես` տեսնում ենք։ Պետություն ստեղծելուց են խոսում մարդիկ, ովքեր պետությունն ավելորդ ցնցումների տանելու պատեհ առիթը բաց չեն թողել և չեն թողնում։ Դա էլ հերիք չի, շարունակում են նախկինացավով տառապել, իրենց իրավունք են վերապահում որակավորել մեր շարժման երիտասարդներին ու մեծ-մեծ խոսալով իրենց են վերագրում սերունդներ կրթելու գործն ու հայտարարում, թե «Բևեռը» սկսել է պետականաշինության գործը։
Տիկին «ծո՛ւռ», պետություն եք կառուցում հա՞, իսկ կարողա՞ պետություն կառուցելու ընթացքում էլի մի քանի ոստիկանի սպանեք, կամ օրինակ էդ ընթացքում շարունակեք Արցախի դրոշը արագ-արագ ներկել։ Իսկ պատերազմի ժամանակ էն ջիպերը, որ 44 օր ման էիք գալիս, գտա՞ք։ Բանկոտմատներից նորություն կա՞։
Որպես Հանրապետական կուսակցության անդամ, որպես իրատես հայ եիտասարդ ասում եմ ձեզ ու ականջներիդ օղ արե՛ք, Սերժ Սարգսյանը և՛ որպես Նախագահ, և՛ որպես ՀՀԿ առաջնորդ շարունակում է իր մեծ ու անփոխարինելի լուման ունենալ պետության պահպանման գործում։ Սերժ Սարգսյանի պահած Հայաստանում ապահով ու անվտանգ էինք ապրում, Սերժ Սարգսյանի ժամանակ օտար հողում հայը գլուխը բարձր, հաղթողի հոգեբանությամբ էր ապրում, Սերժ Սարգսյանի օրոք Արցախ գնալիս 1000 տեղ անձնագիրդ չէին ստուգում, ճանապարհին էլ թուրքին հանդիպելու վտանգ չկար։ Հանրապետական կուսակցությունը օր-օրի շարունակում է համալրվել հայրենասեր ու հայրենանվեր երիտասարդներով, որովհետև յուրաքանչյուր գիտակից երիտասարդ հասկանում է, որ Հանրապետական կուսակցությունը լծված է հայրենիքը փրկելու բարդ գործին,որ Հանրապետական կուսակցությունը միայն սին խոսքեր չի ասում, որ Հանրապետական կուսակցությունը, 2018 թ-ից սկսած, ամենօրյա ռեժիմով է պայքարել էս դավաճանների դեմ ու նախազգուշացրել է սպասվող վտանգները, որ Հանրապետական կուսակցությունը 2018-ի շոուից հետո, միևնույն է, շարունակեց մնալ երկրում օրակարգ թելադրող ու որքան էլ, որ շատերի համար անցանկալի լինի ընդունելը՝ Հանրապետականի ձայնը մնաց լսելի, որ Հանրապետական կուսակցությունը դաստիարակում է հայրենիքին պիտանի զավակներ։
Իսկ բևեռ կոչվածը պարզապես ամերիկյան հատուկ ծառայությունների փողերով շարունակում է ապականել մեր ազգայինն ու ավանդականը, նիկոլի դավաճանական խունտայի ու դրանց օտար տերերի օրակարգին դեմ չգնալով, նպաստում է Արցախը լուռ ու մունջ հանձնելու սև գործին։
Դուք միայն պետությունը կարող եք նոր ցնցումների տանել ու քանդել, թե չէ դուք ու՜ր, պետականաշինությունն ու՜ր․ եփած հավի ծիծաղն էլ եկավ։