
Ներկայիս Թուրքիայի հարավ-արևելյան Էրզրում (պատմական Կարին) նահանգի Թեքմանի շրջանում գրանցվել է 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժն արձանագրվել է օգոստոսի 2-ին՝ ժամը 03։30-ի սահմաններում։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 6.99կմ խորության վրա։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ մարդկային և նյութական կորուստներ չկան։