Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից.
«Կոմունիկացիոն անտերություն
Թվում է թե մենք ապրում ենք 21-րդ դարում և կենսական առաջնահերթ կոմունիկացիաների հետ կապված խնդիրներ պետք է չունենանք, բայց ՀՀ-ի նման փոքր երկրում չեն կարողանում բնականոն ռեժիմով ապահովել գազ, ջուր, էլեկտրաէներգիա, ճանապարհ և այլն:
Ամբողջ օրը լրահոսը հայտնում է իբր պլանային անջատումների մասին և չկա մեկ օր, որ լույսը, ջուրը, գազը չանջատեն:
Հասկանում՞եք չեն կարողանում ապահովել մարդկանց համար նույնիսկ նվազագույնը:
Այս շոգ ամռանը մի օր քաղաքի մի կեսում ջուր չկա, մյուս օրը մյուս կեսում: Չկա էդպիսի օր որ բոլոր տեղերում լինի և ջուր և լույս և գազ ուղակի չկա:
Ու էս տիպի պրիմիտիվագույն հարցերը չլուծող կառավարությունից խոսում են տիեզերքից, խաչմերուկներից, տնտեսական աճերից ,լաստանավերից ու չգիտես էլ ինչ հեքիաթներից: Ճանապարհները քանդում չեն նորոգում կամ նորոգում են նորից քանդվում է, խնդիրներ, որոնք որևէ նորմալ երկրում պետք է վաղուց լուծված լիներ: Միայն արագաչափի գծով այո հաջողություն գրանցել են և արդարության ու օբյեկտիվության համար պետք է նշենք, որ տուգանքների մասով գրանցված է մեծ առաջընթաց:
Սենց անտերություն եղել է միայն 90-ականներին»: