«Իսկ ի՞նչ կարծիքի ես, ա՛յ ողորմելի, Մհեր Եղիազարյանի, Մանվել Գրիգորյանի, Սոնա Մնացականյանի, Արմեն Գրիգորյանի մահերի մասին, որոնց այո՛, դուք սպանեցիք». Ավետիք Իշխանյան
Advertisement 1000 x 90

«Իսկ ի՞նչ կարծիքի ես, ա՛յ ողորմելի, Մհեր Եղիազարյանի, Մանվել Գրիգորյանի, Սոնա Մնացականյանի, Արմեն Գրիգորյանի մահերի մասին, որոնց այո՛, դուք սպանեցիք». Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից.

«ՀԵՐԹԱԿԱՆ ԲԱՐԲԱՋԱՆՔԸ

Ժամանակ առ ժամանակ որոշում եմ չանդրադառնալ քպ-ական ողորմելիների բարբաջանքներին։ Սակայն, այդ ողորմելիները շարունակում են իրենց, նույնպես ողորմելի քարոզչությունը և նրանց սատարող լրատվամիջոցները դրանք տարածում են։ Այնպես որ, ստիպված եմ նորից անդրադառնալ դրանց «մտքի գոհարներին»։ Արսեն Թորոսյան անունով մի ողորմելի քպ-ական հերթական ապուշություն է դուրս տվել՝ պատերազմի և խաղաղության, կյանքի և մահվան մասին։ Այս տխմարը հայոց հաղթանակները ծաղրանքով չակերտների մեջ է դնում, փաստորեն հաղթանակին հակադրելով խաղաղությունը։Ըստ այս «խաղաղասերի» հայ ժողովուրդը պետք է հպատակ-ստրուկ մնար, երբեք չմտածելով արժանապատվության, անկախության, ինքնապաշտպանության մասին։ Այս երևույթը ծաղրում է հայ մտավորականին, ով փորձել է բարձրացնել ժողովրդի ոգին։ Փաստորեն այս ողորմելին այպանում է Միքայել Նալբանդյանին, Ռափայել Պատկանյանին, Րաֆֆուն, Մուրացանին, Հովհաննես Թումանյանին, էլ չեմ ասում հայ զորավարների մասին։

Բայց, իհարկե ամենազարմանալին այս ողորմելու մտավարժանքներն են կյանքի և մահվան մասին․ «Դեռ ինչքան պետք է ընտրենք մահը, և ոչ թե՝ կյանքը,դեռ ինչքա՞ն պետք է սխալվենք»։

Եվ սա ասում է մի արարած, որի որպես առողջապահության նախարար պաշտոնավարության ժամանակ, նրա ապիկար կառավարման հետևանքով գրանցվեցին հազարավոր մահեր։ Հիշեցնե՞մ, ա՛յ տխմար․ «Կորոնավիրուսը գրիպի պես հիվանդություն է․․․Ես վերադարձել եմ Կորեայից և ոչ մի վտանգ չկա, երեխաներիս դպրոց եմ ուղարկում․․․և այլն»։ Այդ մահերի հիմնական մասը քո խղճին է, ա՛յ «խաղաղասեր», մահաբեր պացիենտ։

Իսկ ի՞նչ կարծիքի ես , ա՛յ ողորմելի, Մհեր Եղիազարյանի, Մանվել Գրիգորյանի, Սոնա Մնացականյանի, Արմեն Գրիգորյանի մահերի մասին, որոնց այո՛, դուք սպանեցիք, կյանքի փոխարեն ընտրելով մահը, իհարկե՝ ոչ ձեր։

Սրանց նմաններին մեծն Արամ Մանուկյանը գնդակահարման հրաման էր տալիս, հանուն Սարդարապատի հաղթանակի և հայոց պետության»։



Նման նյութեր