Իսկ ինչի՞ց էր սկսել Արցախյան գոյամարտը. ընդամենը կյանքի կռիվ էին անում հայերը, որոնց խաղաղ պայմաններում ադրբեջանցիները սկսել էին կոտորել. Թեհմինա Հարությունյան
Advertisement 1000 x 90

Իսկ ինչի՞ց էր սկսել Արցախյան գոյամարտը. ընդամենը կյանքի կռիվ էին անում հայերը, որոնց խաղաղ պայմաններում ադրբեջանցիները սկսել էին կոտորել. Թեհմինա Հարությունյան

Թեհմինա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից.

«Զուտ որ չընդունեն էս պատերազմի իրենց մեղքն ու սխալները,եկել քարոզում են,որ 30 տարի առաջվա Արցախյան գոյամարտը սխալ ա եղել:

Իսկ ինչի՞ց էր սկսել էդ գոյամարտը, ընդամենը կյանքի կռիվ էին անում հայերը,խաղաղ պայմաններում իրար կողքի ապրող ադրբեջանցիները սկսել էին հայերի կոտորած՝ Սումգայիթ,Կիրովաբադ, Բաքու, սովորական ցեղասպանություն էր: Արցախյան պատերազմի սկիզբը նշանավորվել ա հայերի մասսայական ջարդերով:

Արցախն էլ լրիվ իրավունք ուներ լիներ անկախ: Արցախը Ադրբեջանի կազմից դուրս էր եկել ու որպես ինքնուրույն միավոր ԽՍՀՄ-ի մեջ էր,հետո Ադրբաջանն առանց ԼՂԻՄ-ի անկախացավ, իսկ ԼՂԻՄ-ը դեռ ԽՍՀՄ-ում էր ու ինչպես մյուս բոլոր միավորումները փլուզումից հետո իրեն անկախ հռչակեց:

Օրենքով էլ ճիշտ էր քայլերը: Հիմա,որ 30 տարի առաջ մեր ճիշտը ու ապրելու իրավունքը պաշտպանել ենք, էսօր ինչ պիտի լինես,որ գաս ասես էդ սխալ ա»:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tehmina.harutyunyan/posts/pfbid0yFRYCHMu14dZV7upueuY2uL8AHqGRG8RoJvLMe4wJEHLWiU3NrBtkcr77YKiwRTwl

 



Նման նյութեր