Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից.
«Վերջին օրերին արդեն 2 անգամ ինձ դիմում են իշխանության որոշ չինովնիկներ ու խնդրում «դավաճանի» որակում չտալ ՀՀ իշխանությանը, քանի որ դա վիրավորական է։
Պատասխանել եմ այսպես՝ վիրավորական այն կլիներ, եթե այդ մարդկանց անվանեի «շան որդի», «վիժվածք» և նման բառերով, որոնք իմ հրապարակային բառապաշարում չկան, իսկ «դավաճանը» փաստի արձանագրում է, որը բազմիցս ապացուցվել է ոչ միայն իմ, այլև ուրիշ մարդկանց կողմից։
Ավելին ասեմ, դավաճան են ոչ միայն բարձրագույն քաղաքական իշխանության անդամները, որոնք գործարքի են գնացել թշնամու հետ ընդդեմ հայկական պետականության շահի, այլև հավասարապես դավաճան են այն մանր ու մեծ չինովնիկները, որոնք հանուն իրենց պաշտոնի աչք են փակել բոլոր դավաճանությունների վրա, ովքեր գիտեն, հաստատել են, որ պատերազմի ժամանակ եղել է գործարք, բայց պաշտոնի ու փողի համար կանգնել են դավաճանների կողքին։
Դավաճանությունը այլ անուն չունի, հետևաբար դավաճաններին պետք է անվանել դավաճան, նրանց պետք է ամենախիստ դատաստանի արժանացնել, իսկ նրանց գերեզմանները պետք է հավերժ անիծվեն սերունդների կողմից։ Ու թող մանր ու միջին չինովնիկները հույս չունենան, թե գլխավոր դավաճանների պատժվելուց հետո իրենք անպատիժ կմնան ու այլ իշխանության օրոք կշարունակեն պահել իրենց զզվելի գոյությունը։
Փոքր դավաճաններն էլ պետք է պատժվեն, որ դաս լինի նրանց սերունդներին»։