Խաչատուր Քոքոբելյանի հայրը գտնվել է
Advertisement 1000 x 90

Խաչատուր Քոքոբելյանի հայրը գտնվել է

ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հայրը` Գրիշա Քոքոբելյանը, գտնվել է։ Այս մասին նախկին պատգամավորը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։

«Սիրելի ընկերնե՛ր, հարազատնե՛ր, ծանոթ և անծանո՛թ մարդիկ, ուզում եմ տեղեկացնել, որ հայրս ողջ և առողջ տանն է»,- գրել է նա:

Հուլիսի 28-ն հայտնի դարձավ, որ կորել է ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հայրը։ Նրա անհետացման դեպքի առիթով ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քոքոբելյանը շնորհակալություն է հայտնել բոլոր մարդկանց, ովքեր իրենց կողքին էին այս օրերին: Նա նաև երախտագիտություն է հայտնել պետական համապատասխան կառույցներին իրենց ներդրած բոլոր ջանքերի համար: