Վահան Բաբայանն իր էջում գրում է.
Դրեցին մեր ազգին սխալ հանեցին 100 տարով և ի՞նչ քար լռություն….
Կապիտլյանտ ռեժիմի ներկայացուցչի այսօրվա ասածը, որ «մենք 100 տարի սխալվել ենք», փաստորեն սխալ է հանում նաև Անդրանիկին, Նժդեհին, Թեհլերյանին։
Սխալ է հանում ողջ նորագույն Հայոց պատմությունը, հայ ժողովրդի ազատ ապրելու պայքարը:
ՀՀ անկախության հռչակագրում ամրագրված է «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին», հիմա սա ուժի մեջ է, թե՞ արդեն չեղարկվել է այս հռչակագիրը ուղղակի մենք չգիտենք:
Կամ նույն հռչակագրում տեղ գտած «հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման» մասին կետը, վերջ սխալ ե՞նք հա եղել, այսինքն մենք մշտապես սխալ ենք եղել և 2018թ դուք եկաք ու դարձաք ճի՞շտ: Կարողա հայության իղձերի իրականացումն ու պատմական արդարությունը թավիշն էր ուղղակի էս ազգը չգիտեր: