Բաքվում գերության մեջ պահվող մեր տղերքի ֆոնին մեր դիրքապահները Վարդենիսի ուղղությամբ թշնամական պետության զինծառայող են բռնել և… հետ վերադարձել. Վիտալի Մանգասարյան
Advertisement 1000 x 90

Բաքվում գերության մեջ պահվող մեր տղերքի ֆոնին մեր դիրքապահները Վարդենիսի ուղղությամբ թշնամական պետության զինծառայող են բռնել և… հետ վերադարձել. Վիտալի Մանգասարյան

Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան էջից.

«Ն-ից տեղեկացնում են, որ մոտ 10 օր առաջ Վարդենիսի ուղղությամբ թշնամական պետության զինծառայող են բռնել մեր դիրքապահները ։ Այնուհետեւ երկրի անվտանգության եւ զինծառայողների կյանքի ու առողջության մասին զօր ու գիշեր հոգ տանող գերատեսչությունից հայտնում են, որ այդ օրերի ընթացքում պարզել են , որ ադրբեջանցի զինծառայողը մոլորվել է , եւ բռնել հետ են տվել։

Տենց լավ չի, ականապատ դաշտի քարտեզներն էլ գրպանը դրեք նոր հետ ուղարկեք։ Կամ եթե քարտեզները վաղուց տվել պրծել եք, տեսեք ինչ կա, որ կարելի է հետը դնել, որպեսզի դատարկ ձեռքով հետ չգնա։

Ադրբեջանում գերության մեջ գտնվող մեր տղերքն էլ` ինպես ստեղծված իրավիճակի թիվ մեկ մեղավորն եւ թիվ մեկ պատասխանատուն էր հայտարարում մեկ տարի առաջ նախընտրական քարոզարշավի ժամանակ , կսպասեն մի քանի ամիս»։